Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33, 34-րդ հոդվածներով. ո ր ո շ ու մ ե մ
1. Կապան համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 12-ի Համայնքի Կապան քաղաքի Ռ․Մինասյան փողոցի թիվ 19/28 հասցեում գտնվող ավտոտնակի 0.0018 հա սպասարկման հողամասը ուղղակի վաճառքի միջոցով ավտոտնակի սեփականատերեր՝ Միհրան Ալիկի Գրիգորյանին, Մերի Ալիկի Գրիգորյանին և Սեդա Ալիկի Գրիգորյանին օտարելու մասին թիվ 614-Ա որոշման մեջ կատարել փոփոխությունները`
1. որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
« Համայնքի Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի թիվ 19/28 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Միհրան Ալիկի Գրիգորյանին (1/3), Մերի Ալիկի Գրիգորյանին (1/3) և Սեդա Ալիկի Գրիգորյանին (1/3) պատկանող ավտոտնակի 0,0018 հա սպասարկման հողամասը 33800 (երեսուներեք հազար ութ հարյուր) դրամով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Միհրան Ալիկի Գրիգորյանին /ծնված 06.07.1988թ․/, Մերի Ալիկի Գրիգորյանին/ծնված 31.01.1991թ․/, Սեդա Ալիկի Գրիգորյանին /ծնված 15.04.1997թ․/։
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: