Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, 41-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրենի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, __ ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Կապան քաղաքի Չարենցի փող. թիվ 1 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի վարչական շենքի տարածքի վարձակալության վարձավճարների գանձումը վերապահել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ին: 2. Վարձակալության գանձված գումարները մուտքագրել Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ի հաշվեհամարին, յուրաքանչյուր ամիս համայնքի ղեկավարին ներկայացնել հաշվետվություն՝ հաշվետու ժամանակաշրջանում գանձված գումարների վերաբերյալ: 3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |