Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի պահանջների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հողամասը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝
1) Գևորգ Փարսյան՝ համայնքի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)․
2) Արմեն Սարգսյան՝ համայնքի ղեկավարի խորհրդական(հանձնաժողովի անդամ)․
3) Հասմիկ Ղոնյան՝ տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ(հանձնաժողովի անդամ)․
4) Աննա Ալավերդյան՝ ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի անդամ)․
5) Ժան Մովսիսյան՝ համայնքի ավագանու անդամ (հանձնաժողովի անդամ)։
2.Մրցույթային հանձնաժողովի կազմից աճուրդավար և արձանագրող նշանակել Արմեն Սարգսյանին։
|