Այսօր: Կիրակի, 23 Նոյեմբերի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2018 թվականի N 8-Ն

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՎ /ԿԱՄ/ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ, 481-րդ, 76-րդ և 81-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   8 կողմ,  0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1.Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) մրցույթով կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համար սահմանել տարեկան մեկնարկային վարձավճարների հետևյալ չափերը`

 

Հ/Հ

Մրցույթով օգտագործման տրամադրվող հողամասերի մակերեսները

Տարեկան մեկնարկային վարձավճարի չափը 1 քառ. մետրիհամար

1

Մինչև 0.002 հա-ը ներառյալ մակերեսով հողամասերի յուրաքանչյուր  քառակուսի մետրի համար

հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով

2

0.002 հա-ից մինչև 0,05 հա-ը ներառյալ մակերեսով հողամասերի` 0.002 հա-ը գերազանցող յուրաքանչյուր  քառակուսի մետրի համար

հողամասի կադաստրային արժեքի 45 %-ի չափով

3

0,05 հա-ից ավել մակերեսով հողամասերի՝ 0,05 հա-ը  գերազանցող  յուրաքանչյուր   քառակուսի մետրի համար

հողամասի կադաստրային արժեքի 7.25 %-ի չափով

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում 1 քառ. մետրի համար տարեկան մեկնարկային վճարը սահմանել հողի հարկի դրույքաչափին հավասարեցրած չափով՝ հողամասի կադաստրային զուտ եկամտի 15%-ի չափով:

 3. Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերը մրցույթով կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում սահմանել հետևյալ գործակիցները`

3.1 հասարակական նշանակության օբյեկտների համար`

3.1.1 հանրային սննդի և ժամանցի կազմակերպման համար                        1,5

3.1.2 առևտրի և կենցաղային ծառայությունների կազմակերպման համար  1,2

3.1.3 հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար                        1,0

3.1.4 կրթադաստիարակչական և սպորտի բնագավառի

գործունեության կազմակերպման համար                                                     0.5

3.1.5 ավտոտեխսպասարկման կայանների կազմակերպման համար             1,2

3.1.6 տրանսպորտային միջոցների կայանատեղերի կազմակերպման համար 1,0

3.2 արտադրական նշանակության օբյեկտների համար`

3.2.1 պահեստարաններ                                                                                 0,9

3.2.2 արդյունաբերական գործունեության վերամշակման 

արտադրության օբյեկտներ                                                                            0,75

3.3 ավտոտնակներ                                                                                        0,25

3.4 օժանդակ տնտեսական շինություններ                                                      0,5

3.5 էլեկտրաէներգիայի, գազի և ջրի արտադրության և բաշխման օբյեկտներ  0.8

3.6 տրանսպորտի և կապի օբյեկտներ                                                            0.8  

3.7 բարեկարգման, կանաչապատման համար՝                                               0,35

3.8 այլ նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում                            1.0

4. Կնքվող պայմանագրերում նախատեսել, որ

1) տարեկան վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս հավասար չափերով:

2) վարձավճարի վճարման ժամկետ սահմանվում է պարտավորությունների ծագման ամսվան հաջորդող ամսվա 15-ը: 

3) վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում վարձակալի համար սահմանվում է տույժ՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար՝ չմուծված վճարի գումարի 0.05 %-ի չափով:  

4) վարձակալի կողմից վարձավճարը ավելի քան 183 օր ուշացնելու դեպքում վարձատուն իրավունք է ստանում քննարկել կնքված պայմանագրի նպատակահարմարությունը և միակողմանի լուծել այն: 

5) ավագանու կողմից վարձավճարների չափերի փոփոխության դեպքում կնքված պայմանագրերի վարձավճարները ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, համայնքի պահանջով ենթակա են վերանայման՝ համաձայն տվյալ պահին գործող դրույքաչափերի 

5. Առաջարկել համայնքի ղեկավարին մինչև 2018 թվականի փետրվարի 23-ը կնքված հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման  պայմանագրերում վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու համար սահմանված տույժի հաշվարկման դրույքաչափը սույն որոշման 4-րդ կետի 3)-րդ ենթակետով սահմանված դրույքաչափը գերազանցելու դեպքում պայմանագրային կողմի հետ համաձայնեցնելով՝ 2018 թվականի հունվարի 1-ից սկսած տույժերի հաշվարկները իրականացնել 0,05% դրույքաչափով:

6. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերը հրապարակային սակարկություններով /մրցույթով/ կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու տարեկան  մեկնարկային վարձավճար  սահմանելու մասին» թիվ 95-Ն որոշումը: 

7. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -8

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՆԱՍ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(700.03 Կբ) Voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner