Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով, համաձայն «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 22.1 կետի, հաշվի առնելով, որ Կապան քաղաքի Գր.Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքԻ թիվ 12 հասցեում գտնվող բնակելի տան տնամերձ հողամասին կից 0.03 հա հողամասը համապատասխանում է Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և որոնց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով 2009 թվականի դեկտեմբերի 15-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և Գր.Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 12 տան բնակիչ Սենիկ Պետրոսյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1.Վերականգնել Գր.Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 12 հասցեում գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 0.044 հա հողամասին կից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ Լուսիկ Գևորգյանի և Սենիկ Պետրոսյանի հողօգտագործման իրավունքը` 0.03 հա մակերեսով հողամասի չափով:
2. Տրամադրված 0.074 հա հողամասում Լուսիկ Գևորգյանի և Սենիկ Պետրոսյանի կողմից ինքնակամ կառուցած 13,3 քառ.մ ներքին մակերեսով բնակելի տունը /սենյակը/, 18,4 քառ.մ ավտոտնակը և 58,7քառ.մ գոմը համարել նրանց սեփականությունը: