Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ և 76-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող՝ Կապան քաղաք, Ձորք թաղամասում գտնվող 0.14927 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության «4-րդ խմբի անջրդի վարելահող» հողատեսքի հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0061-0001) մրցութային կարգով, միչև 25 (քսանհինգ) տարի ժամկետով, տարեկան 390 (երեք հարյուր իննսուն) ՀՀ դրամ մեկնարկային վարձավճարով տրամադրել վարձակալության իրավունքով՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը։
|