Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 166-Ա
 

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ  հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի 2024 թվականի դեկտեմբերի 10-ի չորրորդ նիստի օրակարգը՝

1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, քաղաք Կապան, Չարենցի փողոց թիվ 1 հասցեում գտնվող շենքից  անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու մասին

2․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, քաղաք Կապան, Չարենցի փողոց թիվ 1 հասցեում գտնվող «Մշակույթի պալատի» շենքից անհատույց օգտագործման իրավունքով «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամին տարածք  տրամադրելու մասին

3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, քաղաք Կապան, Շահումյան փողոց  թիվ 2/16  հասցեում գտնվող շինությունը Արտեմ Նուրիջանյանին վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին

4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, քաղաք Կապան, Շահումյան փողոց թիվ 9/2  հասցեում գտնվող տաղավարը Նվեր Գևորգյանին վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին

5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, քաղաք Կապան, Շահումյան փողոց  թիվ 9/16  հասցեում գտնվող տաղավարը Կարեն Սահակյանին վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին

6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, քաղաք Կապան, Ռ․ Մինասյան փողոց, թիվ 14/1  հասցեում գտնվող խանութը Շահեն Ալեքսանյանին վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին

7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, քաղաք Կապան, Ա․ Մանուկյան փողոց, թիվ 3/4  հասցեում գտնվող վարսավիրանոցը Գրենիկ Սողոմոնյանին վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին

8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, քաղաք Կապան, Ձորք թաղամաս, թիվ 7/6  հասցեում գտնվող խանութը Օֆիկ Բախշյանին վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին

9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, քաղաք Կապան, Երկաթուղայինների  փողոց  3/2  հասցեում գտնվող ավտոտնակը Բորիկ Հովաննիսյանին վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին

10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, քաղաք Կապան, Մ․ Պապյան  փողոց 22/2  հասցեում գտնվող ավտոտնակը Արթուր Մելիք-Քարամյանին վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին

11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 4 շենքի  թիվ 32 բնակարանը  անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին

12․  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերության կողմից նախատեսվող Արծվանիկի պոչամբարի ընդլայնման նախագծին համաձայնություն տալու մասին

13․ Բարգուշատի անդեզիտների հանքերևակումում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներին համաձայնություն տալու մասին

14․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սյունիքի ավազկոպճային խառնուրդի  երևակման տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներին համաձայնություն տալու մասին

15․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Վաչագան գետի հունի մաքրման, նոր հենապատերի կառուցման, առկա հենապատերի վերականգնման և Վաչագան գետի ավազանի (Գարեգին Նժդեհի հուշահամալիրի շրջակա հատվածից մինչև «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի հարակից կամուրջ) էսթետիկ տեսքի ձևավորման աշխատանքային նախագծին համաձայնություն տալու վերաբերյալ

16․Կապան համայնքի վարչական տարածքում՝  համայնքի  Սևաքար, Չափնի, Արծվանիկ  գյուղերում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող «գյուղատնտեսական նշանակության» կատեգորիայի հողամասերը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը  սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին

17․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հինգերորդ նիստի օրը որոշելու մասին

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.56 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner