Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով,համաձայն Կապան համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 29-ի «Համայնքային սեփականություն համարվող գույքը /ոչ բնակելի տարածքները և շինությունները/ ուղղակի վաճառքով և հրապարակային սակարկություններով օտարելու դեպքում օտարման գին սահմանելու մասին» թիվ 103-Ա որոշման, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման 28.06.2019թ. N19 հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Լեն.հանքեր թաղամասի թիվ 23/3/2 հասցեում գտնվող 139.6 քառ.մ պահեստը 0.0166, 0.12222, 0.01351 հա. սպասարկման հողամասով /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25062019-09-0019/ օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 1204000 /մեկ միլիոն երկու հարյուր չորս հազար / դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|