Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի, 48-րդ հոդվածի 4-րդ մասի և 76-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի, 14-րդ կետի բ ենթակետի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում, Աճանան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․08768 հա (09-042-0104-0025 կադաստրային ծածկագիր) բազմամյա տնկարկների (հնդավոր) հողամասը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, 5 (հինգ) տարի ժամկետով մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, սահմանելով` 5000 (հինգ հազար) մեկնարկային տարեկան վարձավճար։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|