Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով Էլինա Միրզայի Ամզայանի լիազարած անձի՝ Միրզա Ամզայանի դիմումը, որպես Կապան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ որոշում եմ․
1․ Թույլատրել Էլինա Միրզայի Ամզայանին /անձն․ AU0399758, տրված 27.10.2020թ. 041-ի կողմից/ օտարել բաժնային սեփականության իրավունքով իր երեխաներին՝ Գոռ Առաքելի Մարգարյանին /ծնված 08.12.2013թ., ծննդյան վկայական ԲԱ 747690/ և Հայկ Առաքելի Մարգարյանին /ծնված 04․09․2016թ․, ծննդյան վկայական ԲԱ 747678/ պատկանող գույքը՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 11 շենքի թիվ 20 բնակարանի՝ յուրաքանչյուրին պատկանող 1/6-ական բաժնեմասերը:
2․ Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 30-ի «Գոռ և Հայկ Առաքելի Մարգարյաններին պատկանող գույքը օտարելու թույլտվություն տալու մասին» թիվ 1303-Ա որոշումը։