Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Կապան համայնքի ավագանին որոշում է. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2023 թվականի բյուջեի` առաջին եռամսյակի ընթացքի մասին հաղորդումը՝ համաձայն բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության 1-5 հավելվածների։ |