Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերով, հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթները և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ․Մինասյան (Լեռնագործների) փողոցի թիվ 4Ա հասցեում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 13.12.2004թ. թիվ 1086262 վկայական) 401․0 քառ․ մետր հասարակական նշանակության շինությունը (կադաստրային համարը՝ 09-001-0601-004-001, նպատակային նշանակությունը՝ հասարակական, օգտագործման նպատակը՝ գրասենյակ) և 0․03 հա հողամասը (կադաստրային համարը՝ 09-001-0601-0044, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ շենքի կառուցման և սպասարկման համար) անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի մանկական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ կազմակերպության գործունեության իրականացման նպատակով:
2․Համայնքի ղեկավարին՝ սույն որոշման առաջին կետում նշված համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը սույն որոշմամբ և սահմանված պայմաններով օգտագործման տրամադրել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի մանկական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
|