Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 13-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 2-Ն որոշման թիվ 1 հավելվածի աղյուսակ 1-ի 18-րդ կետի 1-ին ենթակետի բ. և գ. պարբերությունները և հաշվի «ԳՐԻԳ-ԲԻԶՆԵՍ»ՍՊ ընկերության տնօրեն Յուրիկ Հարությունյանի՝ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար թույլտվություն ստանալու մասին 16.01.2025 թվականի հայտը, որոշում եմ
1.Տալ թույլտվություն «ԳՐԻԳ-ԲԻԶՆԵՍ» ՍՊ ընկերությանը /ՀՎՀՀ 09419368/` Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 1/1 և Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 10/6 հասցեներում գտնվող հանրային սննդի օբյեկտներում հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար:
2.Թույլտվությունը տալ 2025 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: