Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ ՀՕ-225-Ն օրենքի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՏՐԻՎԻՈՒՄ ԷՔՍՊԵՐՏ» ՍՊ ընկերության տեխնիկական եզրակացությունը և քննության առնելով Վրեժ Վեզիրյանի դիմումը. որոշում եմ
1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29072024-09-0031 վկայականի համաձայն համայնքի Կապան քաղաքի Վաչագան թաղամասի թիվ 208 հասցեում սեփականության իրավունքով Վրեժ Վարոսի Վեզիրյանին պատկանող 1.5053 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 313.8 քառ․մ արտաքին /271.0 քառ․մ ներքին/ մակերեսով չորանոցը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Վրեժ Վարոսի Վեզիրյանի սեփականություն:
2.Պարտավորեցնել Վրեժ Վարոսի Վեզիրյանին շինության օրինականացման համար տեղական բյուջե վճարել 411400 (չորս հարյուր տասնմեկ հազար չորս հարյուր, 313.8x15000x0.0874=411400) ՀՀ դրամ:
3.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: