Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասը, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու տարեկան մեկնարկային վարձավճարներ սահմանելու մասին» N 8-Ն որոշումըև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Կապանի քաղաքապետի 2004 թվականի հուլիսի 7-ի N 347 որոշման հիման վրա 2004 թվականի սեպտեմբերի 15-ին Արման Գրիգորյանի հետ կնքված և պետական գրանցում ստացած հողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հողամասի տարեկան վարձավճարը փոփոխել և սահմանել՝ 104330 ՀՀ դրամ։
2. Կապանի քաղաքապետի 1997 թվականի ապրիլի 18-ի N 111 որոշման հիման վրա 2004 թվականի հոկտեմբերի 6-ին Համբարձում Սարգսյանի հետ կնքված և պետական գրանցում ստացած հողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հողամասի տարեկան վարձավճարը փոփոխել և սահմանել՝ 229400 ՀՀ դրամ։
3. Կապանի քաղաքապետի 2004 թվականի մարտի 9-ի N 78 որոշման հիման վրա 2004 թվականի մարտի 16-ին Էռնեստ Պետրոսյանի հետ կնքված և պետական գրանցում ստացած հողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հողամասի տարեկան վարձավճարը փոփոխել և սահմանել՝ 56620 ՀՀ դրամ։
4. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել համաձայնագիր՝ սույն որոշման 1-3 կետերում նշված հողի վարձակալության պայմանագրերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին։