Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով 2009 թվականի նոյեմբերի 10-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 28022019-09-0012 վկայականը, կառուցապատման իրավունք ունեցող անձ Շահեն Արտուշի Խոլյունցի դիմումը ևհաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.2009 թվականի նոյեմբերի 10-ին կնքված, համայնքային սեփականություն հանդիսացող 34,0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի (գրանցված է սեղանամատյանում թիվ 3933) գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2036 թվականի հունիսի 15-ը։
2.Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգովկնքել համաձայնագիր՝ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին։