Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Մուշեղ Էմիկի Ղազարյանի 29․02․2024թ․ դիմումը, որոշում եմ
1․ Լուծել Կապան համայնքի, ի դեմս համայնքի ղեկավար Արմեն Կարապետյանի և Մուշեղ Էմիկի Ղազարյանի միջև 2007 թվականի մարտի 24-ին կնքված, Սյունիքի մարզի, Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 09-001-601-002 կադաստրային ծածկագրով, 0,002 հա մակերեսով, Բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատան (վկայական՝ 2317601) հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը ։
2․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանումում: