Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 80-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 81-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5.1 կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 28-ի N 439-Ն որոշման և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը,  Կապան համայնքի ավագանին  որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի մասհանումների ծախսման 2024 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 81-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և որոշմամբ հաստատված հավելվածի <<Ծրագրի ընդհանուր նկարագրությունը, դրա իրականացման անհրաժեշտությունը, ակնկալվող արդյունքները, գործողությունները և շահառուները>> բաժնի տեքստում <<Նախագծանախահաշվային փաստաթղթերը դեռևս առկա չեն, բայց նախնական ուսումնասիրությունների համաձայն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ≈183663,18 հազար դրամ /կից ներկայացված է իրականացվելիք աշխատանքների ֆինանսական գնահատականները, հաշվարկները/>> բառերը փոխարինել <<Համաձայն մրցույթի արդյունքների ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 325 889 500 ՀՀ դրամ, որից 251 092 800 /երկու հարյուր հիսունմեկ միլիոն իննսուներու հազար ութ հարյուր/ դրամը՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ /մասհանում/, 74 796 700 ՀՀ դրամը՝ համայնքի բյուջեի ֆինանսավորմամբ և հաստատել ֆինանսական գնահատականների և հաշվարկների աղյուսակը նոր խմբագրությամբ՝ համաձայն աղյուսակի>> բառերով և ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 28-ի N 81-Ա որոշմամբ հաստատված հավելվածի աղյուսակը։  

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(28.80 Կբ)
(27.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner