Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5.1 կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 28-ի N 439-Ն որոշման և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի մասհանումների ծախսման 2024 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 81-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և որոշմամբ հաստատված հավելվածի <<Ծրագրի ընդհանուր նկարագրությունը, դրա իրականացման անհրաժեշտությունը, ակնկալվող արդյունքները, գործողությունները և շահառուները>> բաժնի տեքստում <<Նախագծանախահաշվային փաստաթղթերը դեռևս առկա չեն, բայց նախնական ուսումնասիրությունների համաձայն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ≈183663,18 հազար դրամ /կից ներկայացված է իրականացվելիք աշխատանքների ֆինանսական գնահատականները, հաշվարկները/>> բառերը փոխարինել <<Համաձայն մրցույթի արդյունքների ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 325 889 500 ՀՀ դրամ, որից 251 092 800 /երկու հարյուր հիսունմեկ միլիոն իննսուներու հազար ութ հարյուր/ դրամը՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ /մասհանում/, 74 796 700 ՀՀ դրամը՝ համայնքի բյուջեի ֆինանսավորմամբ և հաստատել ֆինանսական գնահատականների և հաշվարկների աղյուսակը նոր խմբագրությամբ՝ համաձայն աղյուսակի>> բառերով և ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 28-ի N 81-Ա որոշմամբ հաստատված հավելվածի աղյուսակը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|