Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 60-րդ, 74-րդ և 76-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող՝ քաղաք Կապան, Ձորք թաղամաս 7/10 հասցեում գտնվող 0.00238 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0104-0443) մրցութային կարգով, միչև 40 (քառասուն) տարի ժամկետով, տարեկան 18850 (տասնութ հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամ մեկնարկային վճարով տրամադրել կառուցապատման իրավունքով՝ առևտրի սրահ կառուցելու նպատակով։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը։