Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՑ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,  հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում  է.

1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի և Սասուն Պետրոսյանի միջև 2015 թվականի օգոստոսի 25-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասի հասցեն՝ ք.Կապան, Հ․Ավետիսյան 12/11, մակերեսը՝ 0․002հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0405-0058 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 09-ի թիվ 534-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունները ընդհանուր՝ 387161 /երեք հարյուր ութսունյոթ հազար մեկ հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 260333 /երկու հարյուր վաթսուն հազար երեք հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ և  տույժ՝ 126828 /մեկ հարյուր քսանվեց հազար ութ հարյուր քսանութ/  ՀՀ դրամ  ներել և այն համարել դադարած։

2․ Կապան քաղաքային համայնքի և Էդիկ Վոլոդիայի Սարգսյանի միջև 2013 թվականի օգոստոսի 29-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասի հասցեն՝ Կապան համայնք, Բաղաբերդ թաղամաս 22/7, մակերեսը՝ 0․002հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0067-0079 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 2023 թվականի ապրիլի 06-ի թիվ 703-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունները ընդհանուր՝ 13662 /տասներեք հազար վեց հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 11693 /տասնմեկ հազար վեց հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ և  տույժ՝ 1969 /մեկ հազար ինը հարյուր վաթսունինը/  ՀՀ դրամ  ներել և այն համարել դադարած։

3. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։  

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(27.67 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner