Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքի վարչական սահմաններում գտնվող, «անհայտ» քաղաքացուն որպես սեփականություն փոխանցված հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) Կապան համայնքի Եղվարդ գյուղում /09-034-0014-0006 կադաստրային ծածկագրով/ 0.06925 հա հողամասը
2. Կապան համայնքի վարչական սահմաններում, որպես անհայտ քաղաքացու սեփականություն փոխանցված, բնակելի տների տնամերձ հողամասերին կից` քաղաքացու կողմից ավել օգտագործվող հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) Կավարտ թաղամասի թիվ 176/1 հասցեում Գարիկ Աբրահամյանի կողմից ավել օգտագործվող /09-001-0230-0010 կադաստրային ծածկագրով/ 0.05 հա հողամասը;
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|