Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 180-Ն որոշման թիվ 1 հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետի ե. պարբերությունը և հաշվի առնելով ԱՁ Արմեն Մաիլյանի՝ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար թույլտվություն ստանալու մասին 24.01.2023 թվականի հայտը, որոշում եմ
1.Տալ թույլտվություն ԱՁ Արմեն Մաիլյանին /ՀՎՀՀ 78658952/` Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 1-ին նրբանցքի թիվ 1/3-1/7 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում /ռեստորանում/ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար:
2.Թույլտվությունը տալ 2023 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: