Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33, 34-րդ հոդվածներով. ո ր ո շ ու մ ե մ
1. Կապան համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 08-ի Համայնքի Կապան քաղաքի Ա․Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3/17 հասցեում գտնվող ավտոտնակի 0.0018 հա սպասարկման հողամասը ուղղակի վաճառքի միջոցով ավտոտնակի սեփականատերեր՝ Վանյա Վազգենի Գևորգյանին և Լորետա Վազգենի Գևորգյանին օտարելու մասին թիվ 1267-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
1.Համայնքի Կապան քաղաքի Ա․Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3/17 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Վանյա Վազգենի Գևորգյանին (1/4) և Լորետա Վազգենի Գևորգյանին (3/4), պատկանող ավտոտնակի 0,0018 հա սպասարկման հողամասը 51980 (հիսունմեկ հազար ինը հարյուր ութսուն) դրամով համամասնորեն՝ ըստ բաժինների ուղղակի վաճառքի միջոցով օտարել Վանյա Վազգենի Գևորգյանին /ծնված 05.07.1950թ./ և Լորետա Վազգենի Գևորգյանին /ծնված 03.09.1948թ․/։