Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 62-րդ հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Կապան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի 2025 թվականի մայիսի 16-ի չորրորդ նիստի օրակարգը՝
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը «Կապան քաղաքի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց, սեփականության իրավունքով հանձնելու մասին
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը «Կապան համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց, սեփականության իրավունքով հանձնելու մասին
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․ Հարությունյան փողոցի թիվ 6 շենքի թիվ 56 բնակարանը անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին
5․ «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը պլաստիկ թափոններ վաճառելու թույլտվություն տալու մասին
6․ Գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի հիշատակը հավերժացնելու նպատակով հուշատախտակ տեղադրելու նախաձեռնությանը համաձայնություն տալու մասին
7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու անվամբ հաշվառված հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի չորրորդ նիստի օրը որոշելու մասին
|