2018 թվականի ապրիլի 18-ին, Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանի մոտ հրավիրվել էր խորհրդակցություն՝ <<Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների.պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում>> ծրագրի շրջանակներում: Խորհրդակցությանը ներկա էին Կապանի համայնքապետարանի աշխատակիցներ, Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի, Սիսիան և Քաջարան համայնքների ներկայացուցիչներ:
Ծրագրի ղեկավար Նորայր Հարությունյանը ներկայացրեց մինչ օրս կատարած աշխատանքները, իսկ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի աշխատակիցները ներկայացրեցին անելիքները և համայնքների ներկայացուցիչներին ուղղություն ցույց տվեցին տեղում աշխատանքները կազմակերպման համար: |