Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Կապան համայնքի ավագանու 2017 թվականի մայիսի 18-ի թիվ 3 արտահերթ նիստի օրակարգը.
1.Կապան քաղաքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2018 թվականի ծրագիրը հաստատելու մասին
2.«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրին Կապան համայնքի անդամակցության առաջարկությանը համաձայնություն տալու մասին |