Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 80-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-3-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն որոշման 2-րդ կետի, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 13-րդ կետի «գ» ենթակետի և հաշվի առնելով «Կալգարի» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025թ. սեպտեմբերի 03-ի N 05 շուկայական գնահատությունը, Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 1/12 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.05525 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-001-0642-0018) հողամասը աճուրդային կարգով օտարել` բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 3520000 (երեք միլիոն հինգ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ շուկայական արժեքով։
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասի օտարման պայմանագրում ամրագրել Կապան համայնքի՝ նշված հողամասի առաջնային հետգնման իրավունք և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 10 (տասը) տարի:
3. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|