Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված Կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, ո ր ո շ ու մ ե մ
1. Կապան համայնքի Կապան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 0.0174 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման հողերի:
2. Վերը նշված հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք.Կապան, Թումանյան փողոց, թիվ 39/1։