Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով,38-րդ հոդվածի 1-ին մասի 7)-րդ կետով, և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 146 – Ն որոշումը, որոշում եմ
1․ Կապանի ,,Հոգու թռիչք,, վոկալ անսամբլի հեղինակային ստեղծագործությունները խթանում են Կապանի մշակութային կյանքը,հարստացնում համաքաղաքային միջոցառումները, երգարվեստը, զարգացնում գեղարվեստական ճաշակ: Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում վոկալ անսամբլը իր հեղինակային ստեղծագործությունների համերգը բարձր մակարդակով կազմակերպելու համար համայնքի բյուջեի բաժին 08 խումբ 02 դաս 04 բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4727 հոդվածից անսամբլի անդամներին հատկացնել ընդամենը 1500000/ մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ համաձայն հավելվածի:
2.Պարուսույց Վահագն Գասպարյանին բարձր վարպետության, հայրենանվեր և ազգանպաստ աշխատանքի համար համայնքի բյուջեի բաժին 08 խումբ 02 դաս 04 բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4727 հոդվածից հատկացնել 100000/ մեկ հարյուր հազար/ՀՀ դրամ:
3.Մատաղ սերնդի դաստիարակության գործում մեծ ավանդ ներդնելու համար Արամ Հայրապետյանին համայնքի բյուջեի բաժին 09 խումբ 08 դաս 01 բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4727 հոդվածից հատկացնել 100000/ մեկ հարյուր հազար/ՀՀ դրամ:
4.Հանձնարարել ֆինանսական բաժնին` կատարել համապատասխան ֆինանսավորում: