Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Վաչագան թաղամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 2.46504 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի անջրդի վարելահողը՝ (կադաստրային ծածկագիր՝ 09-001-0722-0049) աճուրդային կարգով օտարել` գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 2119940 (երկու միլիոն մեկ հարյուր տասնինը հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օտարման պայմանագրում ամրագրել Կապան համայնքի՝ նշված հողամասի առաջնային հետգնման իրավունք և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 10 /տասը/ տարի:
3. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|