Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Կապան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2 նիստի օրակարգը.
1.Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին
2.Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
3.Կապան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 82-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
4.Կապան համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում՝ Ծավ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում՝ Սյունիք բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին |