Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-րդ և 42-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 04-ի N 1198-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում իրականացված 2024 թվականի համայնքային մասհանումների ծախսման ծրագրի հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|