| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածի 4-րդ մասով և 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի  թիվ 286  որոշման   և հաշվի առնելով Կապան համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում  է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Նորաշենիկ գյուղում  գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող 3.0 հա /կադաստրային ծածկագիր` 09-067-0104-0001/ վարելահողը` գյուղատնտեսությամբ  զբաղվելու նպատակով, 5 /հինգ/ տարի ժամկետով, մրցույթով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել, սահմանելով`  50000 (հիսուն հազար)  դրամ  մեկնարկային տարեկան վարձավճար։  2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։  3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։   |