Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2025 թվականի N 1228-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՂԱԲՈՒՐՋ ԹԱՂԱՄԱՍԻ 42/1 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԱՎԻԹ ՀՐԱՆՏԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԻ ՌԱՖԻԿԻ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հողային օրենսգրքի  63-րդ հոդվածի 2-րդ  պարբերության 2-րդ կետով, 66–րդ  հոդվածի 1-ին մասի  8-րդ կետով,  համաձայն Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 146-Ա որոշման, Հայաստանի Հանրապետության  կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ  550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ և 6-րդ ենթակետերի և հաշվի առնելով Դավիթ Դանիելյանի դիմումը,       ո ր ո շ ու մ ե մ

 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամաս 42/1 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության 0.04 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր  09-001-0655-0031) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Դավիթ Հրանտի Դանիելյանին (ծնված 02.09.1992թ․) և Անի Ռաֆիկի Անտոնյանին (ծնված 02․04․1997թ․) 755080 (յոթ հարյուր հիսունհինգ հազար ութսուն)  ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով նրանց պատկանող Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամաս 42 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասի ընդլայնման համար։ 

2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(47.33 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner