Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, 468-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2655680 վկայականը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 8 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. 2009 թվականի սեպտեմբերի 3-ին Կապան համայնքի և «ԴԱՆԵՍԻԱ» ՍՊ ընկերության միջև միջև կնքված, Կապան քաղաքի Շահումյան 32/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողերից 105.0 /մեկ հարյուր հինգ ամբողջ զրո/ քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: