|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 փետրվարի 2014 թվականի N 4-Ն |
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 143-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4)-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Կապանի քաղաքային համայնքի 2014 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 143-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ և հաստատել հավելվածների աղյուսակների հետևյալ ցուցանիշները` 1) Որոշման 3-րդ կետի` Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման թիվ 2 հավելվածում‚ համաձայն հավելված 1-ի: 2) Որոշման 4-րդ կետի` Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման թիվ 3 հավելվածում‚ համաձայն հավելված 2-ի: 3) Որոշման 5-րդ կետի՝ «Համայնքի բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/» թիվ 4 հավելվածում, համաձայն հավելված 3-ի: 4) Որոշման 6-րդ կետի՝ «Համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները» թիվ 5 հավելվածում, համաձայն հավելված 4-ի: 5) Որոշման 7-րդ կետի` Համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման թիվ 6 հավելվածում‚ համաձայն հավելված 5-ի:
|
Կողմ -10 ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ ՄԻՐԶՈՅԱՆ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
havelvats |
|
voroshum |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|