Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 63-րդ հոդվածով, 66–րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 144-Ա որոշման, հիմք ընդունելով Գարիկ Օհանյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 23/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.006 հա հողամասը, /կադաստրային ծածկագիր 09-001-0511-0122/, որպես գնման նախապատվության իրավունք ունեցող անձ, ուղղակի վաճառքի միջոցով 173250 /մեկ հարյուր յոթանասուներեք հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով օտարել Գարիկ Գրիշայի Օհանյանին /ծնված 13.07.1971թ․/։
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: