Խնդիր → Աղբահանություն և սանիտարական մաքրում
Համառոտ նկարագրություն`
Բարև Ձեզ։ Բաղաբերդ թաղամասի վերջնամասից Կապան- Քաջարան մայրուղուց դեպի աջ թեքվող` Շղարշիկ բանավան և ռելե գործարան տանող ճանապարհի հարակից տարածքում արդեն վեց օր է սատկած ձիու լեշ է ընկած, որն արդեն գարշահոտություն և հակասանիտարական վիճակ է առաջացրել մոտակայքում բնակվող բնակիչների, այգեգործների և ճանապահով անցնող անցորդների համար։ Խնդրում են ձեռնարկել համապատասխան միջոցներ լեշը տեղափոխելու համար, այլապես հետագայում այն տեղափոխելը ավելի դժվար կլինի։
Հարգանքով
Խնդրի հասցեն`
Կապան- Շղարշիկ հին ճանապարհի հարակից տարածք
Ներկայացման ամսաթիվ`
26/10/2025 13:10