Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննելով Դավիթ Ավագյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրք 1541-րդ հոդվածի 1-ին պարբերության հատկանիշներով հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, պարզեցի
Դավիթ Ավագյանին Կապան համայնքի ղեկավարի կողմից 19․07․2024թ․ տրվել է N 124 շինարարության թույլտվությունը` Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Հ․Ավետիսյան փողոցի թիվ 20 շենքի թիվ 1 հասցեում բնակարանին կից /2․3x2,51/մ չեփերով կցակառույցի, միջինից բարձր ռիսկայնության աստիճանի (3-րդ կատեգորիայի) կառուցման նպատակով։
Շինարարության թույլտվությամբ նախատեսվել է, որ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն և ավարտվեն 4,5 /չորսուկես/ ամսվա ընթացքում, սակայն նշված աշխատանքները նախատեսված ժամկետում ավարտին չեն հասցվել։
Նշվածի վերաբերյալ 20.01.2025թ-ին կազմվել է «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրություն, որը ստորագրվել է Դավիթ Ավագյանի կողմից՝ առանց որևէ առարկության։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ «Կառուցապատումը՝ կառուցումը, վերակառուցումը և (կամ) քանդումը, համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի (․․․) երեք տոկոսի չափով:»։
Այսինքն՝ Դավիթ Ավագյանը կատարել է վարչական իրավախախտում (զանցանք), որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, մեղավոր է այն կատարելու մեջ և ենթակա է վարչական պատասխանատվության։
Շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 1425020ՀՀ դրամ։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ, 1541-րդ, 2191-րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով՝ որոշում եմ՝
1. Դավիթ Ավագյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541 հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար որպես վարչական տույժ նշանակել տուգանք՝ շինարարության նախահաշվային արժեքի 3 տոկոսի չափով՝ 42750 (քառասուներկու հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամի չափով:
2. Նշանակված տուգանքը ենթակա է վճարման (ՀՀ ՖՆ գործառնական վարչության հ/հ 900315201153) սույն որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում, իսկ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
5. Նշանակված տուգանքի վճարումը չկատարելու դեպքում՝ որոշումն օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալուց հետո կներկայացվի հարկադիր կատարման։