Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի թիվ 551 որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետը և հաշվի առնելով քաղաքացի Սերգեյ Բալայանի դիմումը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Հայկական ՍՍՀ վաստակավոր արտիստ Իվան Լևոնի Բալայանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Հայաստանի Հանրապետության Կապան համայնքի Կապանի քաղաքի Գ․Նժդեհ փողոցի թիվ 18 բազմաբնակարան շենքի կողային մասում փակցնելու նախաձեռնությանը:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|