Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Կապան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի առաջին նիստի օրակարգը՝
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 13-ի N 3-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2․ «Կապան համայնքի տրանսպորտի ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, կանոնադրությունը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) և շահագործման կարգն ու պայմանները սահմանելու և Կապան համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 29-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
4․ Պետական և հասարակական գործիչ Ռաֆայել Արմենակի Մինասյանի հիշատակը հավերժացնելու նպատակով կիսանդրի տեղադրելու նախաձեռնությանը համաձայնություն տալու մասին
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը «Կապանի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց սեփականության իրավունքով հանձնելու մասին
7․ Համլետ Վազգենի Հարությունյանին անշարժ գույքի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին
8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 27-ի N 32-Ա որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին
9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 207-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոց 4/16 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Առաջաձոր գյուղի 1-ին փողոց թիվ 39/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Արշակ Թորգոմի Ուստաբաշյանին և Գևորգ Արշակի Ուստաբաշյանին օտարելու մասին
12․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Օխտար գյուղի Հռոմանց թաղամաս 12 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
13․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 1/12 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
14․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու անվամբ հաշվառված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
16․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքի և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող 0,33 հեկտար հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում փոփոխություն կատարելու մասին
17․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքի և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող 0,61 հեկտար հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում փոփոխություն կատարելու մասին
18․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքի և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող 10 հեկտար հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում փոփոխություն կատարելու մասին
19․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքի և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող 10,06 հեկտար հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում փոփոխություն կատարելու մասին
20․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող 190600 քառակուսի մետր հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում փոփոխություն կատարելու մասին
21․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի երկրորդ նիստի օրը որոշելու մասին
|