Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետը, հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված 28․07․2020թ․ N 02-628 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում նախատեսվող 4-րդ դյուկերային անցումում հակավթարային և սպասարկման ավազանի տեղակայման աշխատանքների ծրագրին տալ նախնական համաձայնություն։ |