Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4)-րդ մասով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Կապան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Կապան համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 10-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ և հաստատել հավելվածների աղյուսակների հետևյալ ցուցանիշները`
1)Որոշման 2-րդ կետի՝ «Համայնքի բյուջեի եկամուտները» թիվ 1 հավելվածում, համաձայն հավելված 1-ի:
2)Որոշման 3-րդ կետի` «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման» թիվ 2 հավելվածում‚ համաձայն հավելված 2-ի:
3)Որոշման 4-րդ կետի` «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման» թիվ 3 հավելվածում‚ համաձայն հավելված 3-ի:
4)Որոշման 5-րդ կետի՝ «Համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/» թիվ 4 հավելվածում, համաձայն հավելված 4-ի:
5)Որոշման 6-րդ կետի՝ «Համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները» թիվ 5 հավելվածում, համաձայն հավելված 5-ի:
6)Որոշման 7-րդ կետի` «Համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման» թիվ 6 հավելվածում‚ համաձայն հավելված 6-ի:
|