Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման և հաշվի առնելով Վարդան Հարությունյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Վարդան Սպարտակի Հարությունյանին պատկանող Կապան համայնքի Սյունիք գյուղում գտնվող 0․1634 հա տնամերձ հողամասին 119․7 քառ․մ մակերեսով բնակելի տանը և օժանդակ շինություններին տրամադրել հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Սյունիք, Գաղթականների փողոց, թիվ 23 բնակելի տուն։