Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Կապան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի 2023 թվականի հոկտեմբերի 06-ի երկրորդ նիստի օրակարգը՝
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի N 109-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 195-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան հրապարակի թիվ 1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 3/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Արթուր Նապոլեոնի Պետրոսյանին օտարելու մասին
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Կավարտ թաղամասի թիվ 77/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Ռոզա Մարտունիկի Առաքելյանին օտարելու մասին
7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի երրորդ նիստի օրը որոշելու մասին