Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և 77-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով սեփականության իրավունքով նվիրաբերությամբ ձեռք բերված ակտիվները՝ որպես գույք, Կապան համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում ներառելու հանգամանքը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Կապան համայնքի ղեկավարի կողմից Կապան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 192-Ա որոշման թիվ 1 հավելվածում (համայնքապետարանի հիմնական միջոցներում) կատարված փոփոխությունները` համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|