Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 13-ի թիվ 3 – Ն որոշումը, որոշում եմ
1.,,Կապանի օր,, տոնակատարությանը նվիրված միջոցառմանը գեղեցիկ համերգ կազմակերպելու, ստեղծագործական աշխատանք կատարելու,արհեստավարժ ելույթի համար բաժին 08 խումբ 02 դաս 04 բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4727 հոդվածից երգչախմբի թվով 38 անդամներին հատկացնել ընդամենը 3850000(երեք միլիոն ութ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ համաձայն հավելվածի:
2.,,Կապանի օր,, տոնակատարությանը նվիրված սպորտային միջոցառումներին ցուցաբերած ինքնակամ աջակցության համար Գագիկ Գասպարյանին բաժին 08 խումբ 02 դաս 04 բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4727 հոդվածից հատկացնել 40000(քառասուն հազար) ՀՀ դրամ:
3.Հանձնարարել ֆինանսական բաժնին` կատարել համապատասխան ֆինանսավորում: