Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34)-րդ կետով և 84-րդ հոդվածի 1)-ին կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 8 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Կապան համայնքի հնգամյա ծրագրի կառավարման /կազմման, հանրային քննարկման, իրականացման /կատարման/ և վերահսկման գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար ստեղծել համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին հետևյալ կազմով՝
Արգամ Գրիգորյան – Կապան համայնքի ղեկավարի տեղակալ
Ռոմիկ Սարգսյան – Կապան համայնքի ղեկավարի տեղակալ
Նելլի Շահնազարյան – Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար
Իվետա Թադևոսյան- Կապանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ
Դավիթ Դավթյան – Կապանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ
Արմեն Ստեփանյան – Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ
Հասմիկ Ղոնյան – Կապանի համայնքապետարանի աշխատակազմի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ
Ավետիք Համբարձումյան – Կապանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետի ժ/պ
Գարիկ Յավրումյան – «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրեն
Էդգար Մարտիրոսյան – Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ
Արմեն Ղազարյան – «ԱՐԿ» բնապահպանական ՀԿ ծրագրերի ղեկավար
Վրույր Հարությունյան – համայնքի բնակիչ
Նարեկ Դավթյան - Կապան համայնքի ավագանու անդամ
Շանթ Դավթյան - Կապան համայնքի ավագանու անդամ
Մանաս Կարապետյան - Կապան համայնքի ավագանու անդամ