|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մարտի 2015 թվականի N 25-Ա |
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ ՀՈԱԿ-ԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, 41-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրենի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, __ ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Կապան քաղաքի Չարենցի փող. թիվ 1 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի վարչական շենքի տարածքի վարձակալության վարձավճարների գանձումը վերապահել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ին: 2. Վարձակալության գանձված գումարները մուտքագրել Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ի հաշվեհամարին, յուրաքանչյուր ամիս համայնքի ղեկավարին ներկայացնել հաշվետվություն՝ հաշվետու ժամանակաշրջանում գանձված գումարների վերաբերյալ: 3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|